Սասունցի Դավիթ

Մսրա Մելիքին գնացին ասին, որ Դավիթը իր հոր վանքը շինել իշխան է դարձել և չի ուզում յոթը տարվա պարտքը տա։ Մելիքը իր մարդլանց Կոզբադու գլխավորությամվ ուղարկում է Սասուն։ Որ Սասունը քար ու քանդ անեն յոթ տարվա պարտքը բերեն։ Ձենով Օհանը վախեցած, աղ ու հացով դիմավորում է Մելիքի մարդկանց, ինչ, որ կուզեք առեք տառեք միայն մեր երկիր մի ավիրեք։ Այս ամենի մասին պառավը պատմում է Դավիթին։ Դավիթը այդ ամենը լսելուց հետո ցած է իջնում Մարութա սարից ու գնում հոր տուն։ Տեսնում է Օհանը խեղճացած կանգնած, իսկ Մելիքի մարդիկ չափում են ոսկին, այս ամենը տեսնելուց հետո, կատաղեց Դավիթը չափը շպրտեց տվավ Կոզբադու գլուխը ջարդեց և դադարկաձեռն ուխարկեց Մսր։

Реклама

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա նրա անվան մի մասը՝ Խորենացի: Հիմանականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայրերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրյա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մեր տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ:

Մատենադարանի մասին

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան կամ ուղղակի  Մատենադարան,որը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է։Շինությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է։ Այն ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ ԳՀԻ-ում պահպանվող ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արաբեերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:
Այստեղ պահպանվում են թարգմանական եզակի նմուշներ, որոնց մայրենի լեզվով բնագրերը չեն պահպանվել:
Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում:  1920թ. Մատենադարանը պետականացվել է: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան: Մատենադարանի շենքի շինարարությունը, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, սկսվել էր 1945-ին, սակայն 1947-1953թթ. դադարեցվել էր։ 1953-ին շինարարությունը վերսկսվում է և 1959թ. ավարտվում: Նույն թվականին Մատենադարանը վերածվում է գիտահետազոտական ինստիտուտի և տեղակայվում նորակառույց շենքում: 1982-2008թթ. Մատենադարանի տնօրենն է եղել ակադեմիկոս Սեն Արևշատյանը, 2008-ից՝ բանասիրական գիտությունների դոկտոր  Հրաչյա Թամրազյանը:

 

Հովաննես Թումանյանի Մասին

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի19-ին Լոռվա Դսեղ գյուղում:

1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերություններում: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, որոնցից է «Լոռեցի Սաքոն», «Մարոն» «Անուշ» «Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն։

 

 

 

Արագածոտնի մարզ

Հայաստանի մարզերից է Արագածոտնի մարզը, մարզկենտրոնը, Աշտարակը։ Տարածքը 2753կմ, բնակչությունն 141000 մարդ։ Մարզում է գտնվում քառագագաթ Արագածն 4090մ բարձրությամբ։ Արագածոտնի մարզն հայտնի է սառնորակ աղբյուրներով, Քասախ գետով, ինչպես նաև եկեղեցիներով և վանքերով, հայտնի են Ամբերդ, Սաղմոսավանի և Աշտարակի եկեղեցիներով։Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի աստղադիտարանը, իսկ օշական գյուղում է գտնվում հայ տառերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի դամբարանը։

Նապաստակի Նոր-տարին

Մի գեղեցիկ անտառում ապռում էր մայր նապաստակը իր ձագերի հետ միասին։

Նոր-տարվա գիշերը մայր նապաստակը տուն բերեց եղևնուն և զարդարեց։

Մայր նապաստակը տոնածառը զարդարե, գազարներու և քաղցրավենիքներով։

Նրանց շնորհավորելու եկան անտառի նեպաստակներ և արջը, որը մեղր շատ էր սիրում։

Ամբողջ գիշեր կենդանիները պարեցին եղևնու շուրջը և շնորհավորեցին միմիանց նոր-տարին։download